Մեկնարկեց երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մեկնարկեց երիտասարդ պատմաբանների «Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգնման հիմնահարցեր» խորագրով հանրապետական ամառային դպրոցը: Ոչ ֆորմալ կրթական այս գործընթացին, որը կանցկացվի Շիրակի մարզում հուլիսի 20-30-ը, մասնակցում է հանրապետության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 30 մասնակից՝ երիտասարդ պատմաբանների դպրոցի ունկնդիրները ՀՀ ԳԱԱ համակարգի և բուհերի մագիստրոսներ, հայցորդներ, ասպիրանտներ, Շիրակի և Լոռու մարզի, Երևանի դպրոցների պատմության ուսուցիչներ: Նախաձեռնության կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն է` ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոցների աջակցություն» ծրագրի ֆինանսական օգնությամբ:

Այս օրերի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զեկուցումներ, կանցկացվեն կլոր-սեղաններ Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև կկազմակերպվեն այցելություններ պատմական տարածքներ: Բնակնաբար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը չէր կարող անմասն մնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից, և այս ամառային ճամբարի ծրագիրն էլ կազված է հենց այդ հիմքով՝ ներկայացնելով Մեծ եղեռնը հայագիտության ամենատարբեր ոլորտների տեսանկյունից, համահայկական և շիրակյան առնչություններով:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղար Հասմիկ Հարությունյանն, ամառային դպրոցի բացման առթիվ ողջունելով բոլոր մասնակիցներին, բարի երթ մաղթեց երիտասարդ գիտնականների շիրակյան դպրոցին՝ համոզմունք հայտնելով, որ կենտրոնի գիտական ներուժը և կադրերի մասնագիտական բարձր պատրաստվածությունը թույլ կտան հնարավորինս արդյունավետ իրականացնել երիտասարդ հայագետների ամառային դպրոցի աշխատանքները: Այն, որ դպրոցն այս տարի էլ հաջողությամբ կգործի՝ իրականացնելով երիտասարդ գիտնականների լրացուցիչ գիտելիքներ տալու, նրանց դեպի հայագիտությունը ուղղորդելու կարևորագույն ծրագիրը, խոսում է դպրոցի արդեն երկրորդ տարին գործելու փաստը: Բացի այդ, անցած տարվա մասնակիցներից շատերն այս տարի ևս մասնակցության ցանկություն են հայտնել: «Արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում եմ այս ծրագրին: Սա նորանոր գիտելիքներ ստանալու լավագույն միջոց է ոչ միայն պատմության մասնագետների, այլ նաև նրանց համար, ովքեր ուզում են խորանալ հայագիտության մեջ: Դպրոցը լավագույն միջավայրն է երիտասարդ գիտնակաների համար՝ մեծացնելու գիտելիքների շրջանակը, ինչին նպաստում է ավելի ավագ սերնդի գիտնականների և գիտաշխատողների հետ անմիջական շփումը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վազգեն Հալխոյանը: Նույն կարծիքին է նաև Շիրակի մարզի Գետք համայնքի ուսուցչուհի Գոհար Գևորգյանը: Նա փաստեց, որ, բացի մասնագիտական որակավորման բարձրացման արդյունավետ տարբերակ լինելուց, սա նաև համախմբում է մասնագետներին, շփման, տեղեկատվության փոխանակման, նաև Շիրակի պատմամշակութային ժառանգության հետ ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն տալիս, իսկ արդյունքն ընտրած մասնագիտության արժևորումն է:

«Այս տարի ամառային դպրոցը մեթոդական առումով ավելի ինտերակտիվ է լինելու: Լինելու են տարաբնույթ զեկուցումներ, քննարկումներ, այցեր տեսարժան վայրեր: Արդեն երկրորդ տարին է, կազմակերպում ենք ամառային դպրոց, և այն դառնում է ավանդական. նպատակ կա այն դարձնել ամենամյա»,- ավելացրեց ամառային դպրոցի կազմկոմիտեի նախագահ Կարինե Ալեքսանյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը