Մշակույթ

Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Բելգիայում

1 րոպեի ընթերցում

 Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Բելգիայում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Բելգիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ticketmaster.be կայքը, համերգը կանցկացվի օգոսոտսի 29-ին բելգիական Grand Casino Knokke կոչվող ռեստորանում: Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ միջոցառումը նախատեսված է 450 անձի համար:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում