Քաղաքականություն

Զորավարժություններով Ադրբեջանը վտանգում է սրել ԼՂ գոտու լարվածությունը. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Զորավարժություններով Ադրբեջանը վտանգում է սրել ԼՂ գոտու լարվածությունը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում իրականացվող զորավարժություններին է անդրադարձել Bloomberg հեղինակավոր լրատվամիջոցը` նշելով, որ դրանք վտանգում են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու լարվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարբերականը հայտնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այս անգամ հրահանգել է հիվանդանոցներին պատրաստվել «հավանական ռազմական գործողությունների համար, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում խորհուրդ է տվել լուրջ ուշադրություն չդարձնել այն տարաբնույթ հայտարարություններին, ծրագրային կամ արտածրագրային միջացոռումներին, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը: «Իրավիճակը լրջորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն ու այն համապատասխան ծառայությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար: Լարվածության դեպքում համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում: Ադրբեջանում ներկայում իրականացվող միջոցառումները որեւէ մտահոգություն չեն պատճառում: Մենք մեր աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք»,- ասել է Օհանյանը:

Իսկ ԱՄՆ պետաքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիբրին հուլիսի 16-ին հայտնել է, որ պետքարտուղարությունը տեղյակ է Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական միջոցառումների մասին և ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

Նախիջեւանում մարտական հրաձգության տեխնիկական զորավարժություններ են անցկացվում: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, անձնակազմը, զրահատեխնիկան եւ ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային եւ հրետանային ստորաբաժանումները տեխնիկական զորավարժություններին մասնակցում են գիշերային մարտական հրաձգությունների կիրառմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում