Սփյուռք

Արամ Ա-ն ընդունել շվեյցարացի միսիոներ Յակոբ Կունցլերի թոռնուհուն

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել շվեյցարացի միսիոներ Յակոբ Կունցլերի թոռնուհուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին այցելել են Ղազիրի որբանոցի տնօրեն Իդա Ալամեդդին, ով Պապա Կունցլերի (շվեյցարացի միսիոներ Յակոբ Կունցլեր) թոռնուհին է, ու երկու որդիները՝ Քարիմ և Աբբուդ Դիաբները: Նրանց ընկերակցել է «Թռչնոց բույն»-ի խնամալակության ատենապետ Սեդա Խտշյանը և թանգարանների արխիվներով զբաղվող Կարո Տերունյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում արծարծվել են զանազան թեմաներ՝ կապված Պապա Կունցլերի կյանքի, որբերի խնամատարական աշխատանքներին նրա դերակատարության հետ, որոնցից են զանազան ծրագրերի կազմակերպումը գորգագործության գործարանում, աղջիկների համար ձեռագործի գործարանի բացումը և Ազունիեի թոքային հիվանդանոցի հիմնումը:

Պապա Կունցլերը խնամել է ավելի քան 8 հազար որբերի և նրանց հայրն է դարձել:

Վեհափառ Հայրապետը հյուրերին հայտնել է, թե ինքն անձամբ ներկա կգտնվի սեպտեմբերին Շվեյցարիայում «ԱՐՄԵՆՕՖԱՍ»-ի կողմից կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Պապա Կունցլերին նվիրված հատուկ հանդիսությանը:

Ալամադդինը նշել է, որ ինքը նույնպես կմասնակցի վերոնշյալ միջոցառմանը:

Նաև խոսք է գնացել Պապա Կունցլերի գերեզմանը նորոգելու անհրաժեշտության մասին և արժևորելու նրա տեղն ու դերը Հայոց ցեղասպանությունից ճողոպրած որբերի փրկարար գործում:

Ապա հյուրերը այցելել են Ջաբեյլի Հայոց ցեղասպանության որբերի նորակառույց թանգարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում