Սփյուռք

Արամ Ա-ի օրհնությամբ 13 աբեղաներ վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններ են ստացել

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ի օրհնությամբ 13 աբեղաներ վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններ են ստացել

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն ԿիլիկիոՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Սուրբ և անմահ պատարագի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության 13 աբեղաներ վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններ են ստացել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Իր քարոզի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձել է վարդապետական աստիճանի պաշտոններին և կարևորություն է տվել մեր եկեղեցուն: Ապա իր խոսքն ուղղելով ձեռնադրյալներին՝ նշել է. «Այս ձեռնադրության հինական դրդապատճառը և գլխավոր նպատակն Աստծո խոսքերի աներկյուղ քարոզությունն է, որ այսօրվա Աստծո մարդուց՝ հոգևոականից պահանջվում է: Մեր հավատացյալ ժողովուրդն աներկյուղ քարոզիչների ակնկալիք ունի, որովհետև այսօրվա աշխարհը դեպի կրոնական շփոթություն ու ծայրահեղություն և մյուս կողմից` դեպի մշակույթների միաձուլման գահավեժ ընթացող աշխարհ է, և այս իրարանցումի մեջ, բնականաբար, քրիստոնյա ժողովուրդները և քրիստոնեական եկեղեցին տագնապի կմատնվի: Հետևաբար, ամեն բանից առաջ քրիստոնեական եկեղեցին իր տագնապից դուրս բերելու համար ճշմարիտ քարոզիչների կարիքն ունի»:

Պատարագից հետո Վեհափառ Հայրապետը Վեհարանի գրասենյակում ընդունել է նոր ձեռնադրված վարդապետներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում