Տարածաշրջանային

Դավութօղլուն արդեն գիտի, թե երբ է նախագահից կոալիցիա կազմելու հանձնարարական ստանալու

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուն արդեն գիտի, թե երբ է նախագահից կոալիցիա կազմելու հանձնարարական ստանալու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հուլիսի 9-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պաշտոնապես հանձնարարել իրեն կառավարություն կազմելու գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Դավութօղլուն հայտնել է մեջլիսում կուսակցության խմբակցության առաջ ունեցած ելույթի ժամանակ:

Վարչապետը հերքել է այն լուրերը, թե նախագահը մտածված և անհիմն կերպով հետաձգում է կառավարություն կազմելու հանձնարարական տալու գործընթացը՝ նշելով, որ ամեն բան տեղի է ունենում համաձայն երկրի սահմանադրության:

Դավութօղլուն տեղեկացրել է նաև, որ Էրդողանի կողմից համապատասխան հանձնարարականները ստանալուց հետո հանդիպելու է կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում