Միջազգային

ԱՄՆ-ի բանակը պլանավորում Է երկու տարում 40 հազար զինվորական կրճատել. USA Today

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի բանակը պլանավորում Է երկու տարում 40 հազար զինվորական կրճատել. USA Today

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բանակը պլանավորում Է երկու տարվա ընթացքում կրճատել 40 հազար զինվորական եւ 17 հազար քաղաքացիական մասնագետ, հուլիսի 8-ին հաղորդել Է USA Today թերթը՝ վկայակոչելով զինվորականների պլանները, որոնք պետք Է հրապարակվեն մոտ ժամանակներս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, մինչեւ 2017 ֆինանսական տարվա վերջն ԱՄՆ-ի բանակը բաղկացած կլինի 450 հազար զինվորականներից: Կրճատումների պատճառը բյուջետային սահմանափակումներն են, ասված Է հրատարակության տնօրինության տակ գտնվող փաստաթղթում: Պաշտոնատար անձինք հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

ԱՄՆ-ում բանակի թվակազմը վերջին մի քանի տարվա ընթացքում կրճատվում Է. Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմների թեժ պահին վերջինիս թվակազմը հասել Է 570 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում