Միացյալ Նահանգներ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը CSIS-ում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Նարեկ Մկրտչյանը CSIS-ում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների ուղեղային կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպել է կենտրոնի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի և այլ ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգն՝ անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի։ Դեսպանը նշել է, որ դրանք համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։

Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության գործընթացին առնչվող հարցերը, այդ թվում՝ այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերակատարումն ու ներդրումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում