Իրան

Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին

Պարսից ծոց մտնող կամ այնտեղից դուրս եկող առևտրային նավերին անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկվում է Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել Օմանի ափերի մոտով անցնող հարավային երթուղին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրական գործողությունների վարչությունը (UKMTO):

Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրման մասին հայտարարելուց հետո Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սպառնալիքի մակարդակը իջեցվել է մինչև «չափավոր» աստիճանի, սակայն, ըստ UKMTO-ի, նեղուցի միջազգային ջրային ուղում դեռևս կարող են ականներ լինել։ Նշված վարչությունը ծովային անվտանգության մասին տեղեկատվություն և զեկույցներ է տրամադրում Բրիտանիայի թագավորական ռազմական նավատորմին, որին ենթարկվում է:

UKMTO-ն նաև ծովագնացներին անվերապահորեն խորհուրդ է տալիս հարավային երթուղով անցնել ցերեկը, իսկ գիշերը դա կատարել միացրած նույնականացման ավտոմատ համակարգով (AIS), աշխատող ռադարներով, նավիգացիոն լույսերի և կարճալիք ռադիոկապի օգտագործմամբ։

Առևտրային նավերին նաև առաջարկվում է պահպանել սահմանված ընթացակարգերը, պահպանել և համակարգել իրենց գործողությունները ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (NAVCENT) հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում