Իրան

Շարիֆը ԱՄՆ-Իրան հուշագիրն անվանել է «պատմական ձեռքբերում» և Փեզեշքիանին հրավիրել Պակիստան

1 րոպեի ընթերցում

Շարիֆը ԱՄՆ-Իրան հուշագիրն անվանել է «պատմական ձեռքբերում» և Փեզեշքիանին հրավիրել Պակիստան

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և հրավիրել է նրան այցելել Պակիստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում Շարիֆի ելույթի տեսանյութը տարածել է Pakistan TV-ն:

Շարիֆի խոսքով՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին և նրա ժողովրդին դժվարին ժամանակներում Իրանի կողքին կանգնելու համար:

Շարիֆը շեշտել է՝ Պակիստանը և Իրանը «ոչ միայն հարևաններ են, այլև եղբայրներ»:

Նա նաև ողջունել է Պակիստանի դերն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության ջանքերում՝ Իսլամաբադի հուշագիրն անվանելով պատմական դիվանագիտական ձեռքբերում, որը երկրին բերել է միջազգային ճանաչում և հարգանք: Շարիֆը շնորհավորել է Պակիստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը համաձայնության հաջող կնքման համար:

Նրա խոսքով՝ եղել են պահեր, երբ թվացել է, թե հրադադարի գործընթացը կարող է տապալվել, սակայն «Պակիստանը հանձնառու է մնացել հանգուցալուծում գտնելուն»:

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզաշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել է նաև Պակիստանի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում