Ատոմ Էգոյանը Հոլոքոստի մասին ֆիլմ կնկարահանի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի հայտնի հայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հայտարարել է, որ մտադիր է Հոլոքոստի մասին ֆիլմ նկարահանել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է «Ակոս»-ի հետ զրույցում:

Ատոմ Էգոյանն ասել է, որ չի պատրաստվում նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղապանության մասին:

«Իմ նոր` Remember (Հիշել) ֆիլմը Հոլոքոստի մասին է: Ֆիլմի հերոսը, ով ընտանիքը կորցրել էր Աուշվից ճամբարում, Հոլոքոստից փրկված եւ հիշողության կորստով տառապող մարդ է: Նա ճանապարհ է ընկնում իր ընտանիքին վերացրած մարդուն սպանելու համար, սակայն, մոռանում է պատճառը: Երբեմն իրեն գտնում է զենքը ձեռքին որեւէ հյուրանոցի համարում, սակայն, չի կարողանում հիշել, թե ինչու պետք է սպանի որեւէ մեկին»,- պատմել է ռեժիսորը:

Ատոմ Էգոյանը Հայոց ցեղասպանության մասին նշանավոր «Արարատ» ֆիլմը նկարահանել է 2002 թվականին:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան