Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Աքչամին Թուրքիայի դեմ դատական գործի պատրաստմանն աջակցելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Դասախոսությունը ներկայացրել է ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը: Հանդիսությունը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը: Միջոցառման ընթացքում Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեջյան ներկայացրել է Աքչամին` որպես ազդու հեղինակ և պատմաբան, Հայ դատի պաշտպան ու Հայոց ցեղասպանության ճանաչման համար աղաղակող ձայն, ապա խոսել է նրա կենսագրության, ինչպես նաև մտավորական վաստակի մասին:

Աքչամն իր դասախսությունը կենտրոնացրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա: Նա խոսել է հայ, թուրք և օտարազգի կարևոր մտավորականների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության դրդապատճառների, ժամանակահատվածի և տարբեր գործոնների ուսումնասիրության գործում:

Դասախոսության ընթացքում Թաներ Աքչամը մեջբերումներ է կատարել օսմանյան արխիվներից՝ վերահաստատելով իր կարծիքն առ այն, որ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ու լավ կազմակերպված հանցագործություն էր, որն իրականացվել է թուրքական իշխանությունների կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում ստեղծված առաջին իսկ հարմար առիթին:

Դասախոսության ավարտին նա մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասնագետների նվազող թվի առնչությամբ և կոչ արել երիտասարդ ուսանողներին նվիրվել պատմության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությանը:

Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը հանդես է եկել իր խոսքով` բարձր գնահատելով Աքչամի աշխատանքները Հայոց ցեղասպանության նյութերի ուսումնասիրությունների հարցում` որակելով նրան իբրև անաչառ պատմաբան: Նա ընդգծել է նաև Աքչամի կատարած ներդրումներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի գործում:

Արամ Առաջինը կոչ է արել հայ երիտասարդ ուսանողներին նվիրվելու ցեղասպանագիտության ուսումնասիրությանը: Նա պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու բոլոր այն երիտասարդներին, ովքեր կցանկանան մասնագիտանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն առնչվող հարցերում:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո