Հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 1 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ևս հանրապետությունում կավելանա հակակարկտային կայանների թիվը: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ամեն տարի պետական միջոցներով հակակարկտային կայաններ տեղադրվում են: Այդ թիվը հատկապես ավելացել է վերջին 7 տարիների ընթացքում: Ողջ հանրապետությունում արդեն ունենք 485 կայան: Անցած տարվա կարկտահարությունից հետո միայն Արմավիրի մարզում տեղադրվեց լրացուցիչ 80 հակակարկտային կայան: Ծրագիրը շարունակական է: Կառավարությունը ծրագրել է ամեն տարի ավելացնել հակակարկտային կայանների թիվը, սակայն մենք ունենք մի մեծ խնդիր՝ դա ռադիոլոկացիոն ցանցի բացակայությունն է: Հանրապետությունը չունի ռադիոլոկացիոն ցանց: Հիմա ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվում է խնդրով՝ նպատակ ունենալով հանրապետությունում ստեղծել ռադիոլոկացիոն ցանց, որը հնարավորություն կտա կայանները կառավարել մեկ կենտրոնից»,- նշեց Սերգո Կարապետյանը: Հիմնականում հակակարկտային կայանները տեղադրվում են պետական միջոցներով, քիչ են այն համայնքները, որոնք տեղադրում են կայաններ սեփական միջոցներով կամ բարերարների աջակցությամբ: Միայն Շիրակի մարզում այս տարվա մայիս-հունիսին գրանցված կարկտահարության հետևանքով 23 համայնք է տուժել: «Տարբեր համայնքներ, տարբեր աստիճանի վնասներ են կրել: Հիմնականում վնասվել են հացահատիկային մշակաբույսերը՝ մոտ 2 հազ. հեկտար: Վնասի ընդհանուր ծավալը Շիրակի մարզում կազմում է 30-35 տոկոս»,- հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարն՝ ավելացնելով, որ տվյալ համայնքները, ինչպես անցած տարի, այս տարի ևս կօգտնվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերից:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում