Սպորտ

«Փյունիկ»-ը ՉԼ որակավորման առաջին փուլի երևանյան հանդիպումն ավարտեց հաղթանակով

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը ՉԼ որակավորման առաջին փուլի երևանյան հանդիպումն ավարտեց հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը` հյուրընկալելով Սան Մարինոն երկայացնող «Ֆոլգորե» թիմին, հաղթեց 2-1 հաշվով:

«Փյունիկ»-ի առավելությունը մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, սակայն մրցակցի թույլ կողմը գտնել չէր հաջողվում: Հայաստանի չեմպիոնն ակնհայտ տիրում էր խաղային իրավիճակին: Միայն առաջին խաղակեսի վերջին րոպեին գրավելով մրցակցի դարպասը՝ «Փյունիկ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Վարդգես Սաթումյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին նոր խաղադաշտ դուրս եկած Սեզար Ռոմերոն կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Մի պահ երկու թիմերի միջև բախում տեղի ունեցավ և «Փյունիկ»-ի կազմում դեղին քարտի արժանացավ Կամո Հովհաննիսյանը, իսկ «Ֆոլգորե»-ի կազմում երկրորդ դեղինը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ցեշին: 72-րդ րոպեին Սան Մարինոն ներկայացնող թիմը նաև կրճատեց հաշվի տարբերությունը: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, արդեն Սան Մարինոյում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում