Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25¬ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, հավելել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանի խոսքովª Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը:

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախախարար Զաորալեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար« կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Երկկողմ համագործակցության առումով նախարարը կարեւորել է, մասնավորապես, տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Խոսելով ՀՀ¬ԵՄ հարաբերություններից՝ Լյուբոմիր Զաորալեկը նշել է, որ Չեխիան պատրաստ է հնարավորության սահմաններում նպաստել կողմերի հետագա համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, սահմանադրական փոփոխությունների գործընթացին վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա