Միջազգային

Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի

1 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի

ԱԹԵՆՔ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձախումբը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտուպուլոյի եւ հույն խորհրդարանականների հետ:

Ինչպես հաղորդում է ‹‹Արմենպրես››-ը՝ վկայակոչելով ‹‹Ազատ օր››-ը, հանդիպման ընթացքում Հունաստանի խորհրդարանի խոսնակը ստանձնել է այս տարվա հոկտեմբերին խորհրդարանի շենքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումն ու հույս հայտնել, որ բացմանը ներկա կգտնվի իր հայ գործընկեր Գալուստ Սահակյանը:

ՀՅԴ պատվիրակությունն էլ իր պատրաստակամությունն է հայտնել գործնական կերպով սատարել ցուցահանդեսի հաջող իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում