Երևանյան բեսթսելեր 3/17. Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» ՝ վարկանիշային աղյուսակում
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
ՎահրամՄարտիրոսյանի«ՍերըՄոսկվայում»նոր վեպը երկրորդ հորիզոնականում է: Մարտիրոսյանի վեպի վերնագրի երանգը հուշում է, թե սա ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:
ՍպենսերՋոնսոնի«Ո՞ւրէիմպանիրը»գործն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին. գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոս առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ, դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
ՋորջՕրուելի«1984»վեպը չորրորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Միգել դե Ունամունոյի«Մառախուղը»հինգերորդ հորիզոնականում է: Իսպանական դասական արձակի վարպետ Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:
Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն:
Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»յոթերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունն իններորդ հորիզոնականում է:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված էՉինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում էԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ Պրինտ | 26/20 |
| 2 | -1 | ![]() |
Վահրամ Մարտիրոսյան «Սերը Մոսկվայում» |
Անտարես | 10 |
| 3 | * | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 8 |
| 4 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 8 |
| 5 | Նոր | ![]() |
Միգել դե Ունամունո «Մառախուղը» |
Անտարես | 8 |
| 6 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
ՄՀՄ/ Նահապետ | 8/5 |
| 7 | -1 | ![]() |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 8 |
| 8 | +2 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 7 |
| 9 | * | ![]() |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 7 |
| 10 | -1 | ![]() |
Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 7 |
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









