Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. ապրիլ, 2026

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. ապրիլ, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» երկրորդ տեղում է։ Դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի այս հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1943 թվականին։

Սարգիս Գրիգորյանի «Երազանքի գոլը» երրորդ տեղում է։ Տիգրանը մի մեծ երազանք ունի. նա ցանկանում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ և իր հաղթական գոլը խփել լեփ-լեցուն մարզադաշտում։ Եվ երբ նրան ու դպրոցի մյուս աշակերտներին նման հնարավորություն է տրվում, թվում է՝ երազանքն ուր որ է կկատարվի։ Սակայն իրական պայքարը ոչ թե խաղադաշտում է, այլ դրանից դուրս։ Մինչ գլխավոր մրցանակին հասնելը Տիգրանն ու իր ընկերները ստիպված են հաղթահարել ներքին տարաձայնությունները, դիմակայել սեփական  վախերին և հասկանալ ամենակարևորը՝ ինչպես դառնալ իսկական թիմ։ Կկարողանան արդյոք ֆուտբոլիստները միասին գտնել հաղթանակի բանաձևը և մեկնել Եվրոպա, թե՞ ստիպված կլինեն ճանապարհի հենց սկզբում հրաժեշտ տալ իրենց երազանքին. չէ՞ որ կան արժեքներ, որոնք ավելի կարևոր են, քան հաղթանակի բերկրանքը:

«Մաքսիկ շնիկը» չորրորդ տեղում է։ Այս գրքում զետեղված են փոքրիկ պատմություններ բոլոր պստիկ-ճստիկների համար, ովքեր նոր նոր են կարդալ սովորում։

«Լավագույն հեքիաթներ բժիշկ Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

«Քաջիկ նապոն» վեցերորդ տեղում է։ Այս գրքում տեղ են գտել կարճ պատմություններ բոլոր փոքրիկ ընթերցողների համար, ովքեր հենց նոր են սկսում կարդալ սովորել։

«Կայծիկ փիսիկը» յոթերորդ տեղում է։ Գրքում հավաքված են փոքրիկ պատմություններ այն երեխաների համար, որոնք նոր են ծանոթանում ընթերցանության աշխարհին։

«Լույսիկ աղվեսիկը» ութերորդ տեղում է։ Գրքում ներառված են պարզ ու կարճ պատմություններ բոլոր սկսնակ ընթերցողների համար, ովքեր նոր-նոր են սովորում կարդալ։

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն իններորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Հայկ Աջապահյանի «Վերջին Ճանապարհը» տասներորդ տեղում է։ Այս գիրքը ճանապարհորդություն է Հայոց պատմության առանցքային իրադարձություններով։ Արկածնռրով լի այս պատմության մեջ Անին և Դավիթը կհասնեն Արածանի ափ և ներկա կգտնվեն Հայ ժողովրդի մկրտության լուսավոր պային, կօգնեն Վռամշապուհ արքային մարել Վաղարշապատի ավերիչ հրդեհը։ Ապա, հայտնվելով Կիլիկիայում, նրանք կծանոթանան հզոր Հեթում արքային, Հովյաննես Արքաեղբոր և նրա քաջարի մարտիկների հետ։  Իսկ նրանց մեծագույն առաքլությունը կլինի` վերադարձնել Հայ ժողովրդից գողացված Գրիգոր Լուսավորչի սուրբ Աջի մասունքը։ Եվ այս ամենը մատուցված է հետաքրքիր արկածային ոճով` պահպանելով պատմական փաստերի ճշգրտությունը, մեջբերելով հատվածներ պատմական աղբյուրներից ու ձեռագրերից։

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հայկ Աջապահյան,

«Իշխանության 48 օրենքները» 

Դավինչի456
2*

Հանս Քրիստիան Անդերսեն,

«Անճոռնի ճուտիկը» 

Բուկինիստ84
3նոր

Սարգիս Գրիգորյան,

«Երազանքի գոլը» 

Դավինչի75
4նոր«Մաքսիկ շնիկը» Անտարես74
5-2

«Լավագույն հեքիաթներ․

 բժիշկ Այբոլիտը»

Դավինչի68
6նոր«Քաջիկ նապոն» Անտարես67
7նոր«Կայծիկ փիսիկը»Անտարես62
8նոր«Լույսիկ աղվեսիկը» Անտարես61
9*

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ52
10-8

Հայկ Աջապահյան,

«Վերջին Ճանապարհը» 

Դավինչի44

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում