Ռոզա Գրիգորյան

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

5 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. օգոստոս, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

«Լավագույն հեքիաթներ․ բժիշկ Այբոլիտը» երկրորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» երրորդ տեղում է։ Վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ։

Վախթանգ Անանյան, «Սևանի ափին» վեպը չորրորդ տեղում է։ Արկածային վեպը հյութեղ ու հետաքրքիր լեզվով, ժողովրդական բառ ու բանով գրված գործ է, որը հատկապես այսօր ունի ճանաչողական մեծ արժեք: Ինչպես հատուկ է արկածային գրականությանը՝ վեպն ընթերցվում է հափշտակությամբ, իսկ յուրահատուկ, խոհեմ, քաջարի, արկածախնդիր և ուսումնատենչ կերպարները տպավորում են իրենց յուրաքանչյուր արարքով ու արկածով:

«Մաքսիկ շնիկը» հինգերորդ տեղում է։ Այս գրքում զետեղված են փոքրիկ պատմություններ բոլոր պստիկ-ճստիկների համար, ովքեր նոր նոր են կարդալ սովորում։

«Լույսիկ աղվեսիկը» վեցերորդ տեղում է։ Գրքում ներառված են պարզ ու կարճ պատմություններ բոլոր սկսնակ ընթերցողների համար, ովքեր նոր-նոր են սովորում կարդալ։

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն յոթերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

«Կայծիկ փիսիկը» ութերորդ տեղում է։ Գրքում հավաքված են փոքրիկ պատմություններ այն երեխաների համար, որոնք նոր են ծանոթանում ընթերցանության աշխարհին։

Իններորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն տասներորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հայկ Աջապահյան,

«Իշխանության 48 օրենքները» 

Դավինչի227
2+1

«Լավագույն հեքիաթներ․ բժիշկ Այբոլիտը»  

Դավինչի121
3*

Վախթանգ Անանյան,

«Հովազաձորի գերիները»  

Անտարես106
4*

Վախթանգ Անանյան,

 «Սևանի ափին»

Անտարես102
5+1«Մաքսիկ շնիկը» Անտարես89
6*«Լույսիկ աղվեսիկը»Անտարես73
7*

Հովհաննես Թումանյան,

Հեքիաթներ 

Լաս պրինտ72
8*«Կայծիկ փիսիկը»Անտարես70
9-4

Դերենիկ Դեմիրճյան,

 «Պույ-Պույ Մուկիկը»

Բուկինիստ65
10*

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ64
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում