Քաղաքականություն

ԼՂ իրավիճակի սրացման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

2 րոպեի ընթերցում

ԼՂ իրավիճակի սրացման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալ է: Լրագրողների հետ հունիսի 18-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մնում է նույնը. ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է այդ խնդիրը և ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին: Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ` ես ուզում եմ նշել, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ իրավունք ունի լրացուցիրչ ուժեր ստանալ` իրավիճակի սրացման դեպքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտագության ուժերի մասնակցությամբ մասշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները ընթանում են ըստ նախատեսվածի:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքի խնդրին, նա պատասխանեց հետևյալը. «Ես բազմաթիվ անգամ անդրադարձել եմ այս հարցին և ուզում եմ նորից կրկնել, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին հավասարության սկզբունքով, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը»,-շեշտեց Բորդյուժան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում