Ներքին Շորժայի նորահայտ հուշարձանախմբերի գրերը վերծանման կարիք ունեն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի նորահայտ հայատառ վավերագրեր պարունակող հուշարձանախմբերը, որոնք հողի տակից հանվել են մոտ 2 տասնամյակ առաջ, ուսումնասիրման եւ վերծանման կարիք ունեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Շորժայի գյուղապետ Էդիկ Մինասյանը, մինչեւ 1988 թվականը Ներքին Շորժայում մի քանի դար ապրած թյուրքալեզու բնակիչները ոչ միայն հայերին են ջնջել, այլ նաեւ` հայկական խաչքարերն ու մյուս ձեռակերտ կոթողներն են հողի տակ թաղել, որոնք վերջին երկու տասնամյակի ընթացքում գտնվել ու դուրս են բերվել տեւական անհայտությունից:

«Այժմ Ներքին Շորժայում, հին եկեղեցու ավերակների եւ խորանի վրա կառուցվել է մի նոր եկեղեցի, որի բակում գտնվել եւ տեղադրվել են գեղաքանդակ եւ վավերագիր 4 խաչքարեր: Հիացմունք է առաջացնում նաեւ եկեղեցուց քիչ հեռվում գտնվող քարե հղկված մեծ դուռը: Գյուղի տարածքում էլ գտնվել են խաչքարեր եւ այլ հուշարձանախմբեր: Կարծում եմ, որ մեր հնագիտական միտքը Ներքին Շորժայում հսկայական գաղտնիքներ ունի բացահայտելու, որոնք դարերով թաղված են եղել, որոշ մասն էլ դեռ թաղված են մնում հողի տակ»,- նշեց համայնքի ղեկավարը:

Ներքին Շորժա գյուղի անունն առաջին անգամ հիշատակվել է միջնադարյան հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» գրքում` որպես Սյունյաց Աշխարհի Սոթք գավառի հայկական բնակավայրերից մեկը, որը միջին դարերում բռնազավթվել է Հայաստան թափանցած թյուրքալեզու քոչվորների կողմից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում