Միջազգային

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Սուեյդայի ռազմական օդանավակայանի վրա

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Սուեյդայի ռազմական օդանավակայանի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Սուեյդայի նահանգում գտնվող «Ասլա» ռազմական օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ օդանավակայանը հայտնվել է զինյալների ձեռքում:

Սիրիական աղբյուրների տեղեկացմամբ՝ բախումներ են ընթանում օդանավակայանի մերձակայքում:

ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչներին, որոնք մի քանի անգամ փորձել են հարձակվել օդանվակայանի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 100 զինյալներ են սպանվել:

Սիրիական բանակը գրոհել է «Ջաբհա ան Նուսրա»-ի հավաքատեղիները Դարաայի Ում Ուալադ, Ալ Քիրքաշ Շարկի, Ռախմ գյուղերում: Արդյունքում՝ 20-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում