Մարզային

Արեւաբույրում հրդեհվել է տներից մեկի տանիքը

1 րոպեի ընթերցում

Արեւաբույրում հրդեհվել է տներից մեկի տանիքը

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 1-ին, ժամը 06:00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արեւաբույր գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից` դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում եւ հարակից խորդանոցում: Հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել են 225 ք/մ տարածքով տանիքի փայտյա կառուցատարրերը եւ 20 ք/մ տարածքով հարակից խորդանոցում գտնվող տնտեսական աղբը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 07:11-ին:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում