Վարդենիսում այրված մեքենայի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
1 րոպեի ընթերցում
![Վարդենիսում այրված մեքենայի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/05/807375.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 31-ին՝ ժամը 08.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում`«Ցուլ» կոչվող ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան փողոցում այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.47-ին, մարվել` 08.53-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, խցիկը և առջի 2 անվադողը: Ավտոմեքենայի վարորդը` 1959թ. ծնված Ա. Ս.-ը, ուղևորը` 1963թ. ծնված Գ. Ս.-ը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: