Մարզային

Փրկարարները դուրս են բերել Տանձուտ գետում հայտնված մեքենան

1 րոպեի ընթերցում

Փրկարարները դուրս են բերել Տանձուտ գետում հայտնված մեքենան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 30-ին՝ ժամը 23.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում` «Կանյոն» ռեստորանային համալիրի մոտակայքում, շրջադարձ կատարելիս ավտոմեքենան ետնամասով հայտնվել է Տանձուտ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 2410» մակնիշի 35SV811 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Է. Խ., ծնվ. 1988թ.) դուրս են բերել Տանձուտ գետից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում