Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժղովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումը կոնսոլիդացված մոտեցում է առ այն, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և տեսնում է հարցի կարգավորումը՝ հիմնված նրանց հայտարարությունների հիման վրա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին: «Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նման ձևակերպումներով հանդես է եկել նաև նախկինում, և հույս ունենք, որ այս ձևակերպումը տեղ կգտնի նաև ապագա բոլոր հիմնարար փաստաթղթերում և գագաթնաժողովների հռչակագրերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ներգրավված է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով: «Հայտնի է, որ նրա նշամակման առաջին օրվանից Հայաստանը ողջունել է այդ նշանակումը, և մենք բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ուղղությամբ արտահայտած աջակցությանը, որն ուղղված է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Սա է եղել մեր պաշտոնական մոտեցումը և մնում է այդպիսին»,- շեշտեց Կարեն Նազարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում