Հայաստանն ամեն ինչ կանի ԼՂՀ տարածքային ամբողջականության պահպանման համար. Սեյրան Օհանյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երկրի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խնդիրներն ապահովում է պատշաճ կերպով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այսինքն՝ եթե մեզ հրահրեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախի ժողովրդի խաղաղ արարման տարածքը, որն այսօր կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի սպառազինվածության պայմաններում«1994թ. ստեղծված անվտանգության գոտին արդեն իսկ բավարար չէ»:

Նախարարը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում 1994թ. ստեղծված անվտանգության գոտինարդեն իսկ բավարար չէ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում