Քաղաքականություն

Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է. Սեյրան Օհանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային ճանապարհով կարգավորման ճանապարհի կողմնակիցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության և հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը: «Մենք ամեն ինչ իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում: Այն ամենը, ինչը կնպաստի այս խնդիրների կարգավորմանը, մենք դրա կողմնակիցն ենք»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում