Սփյուռք

Ադամ Շիֆը և Սերժ Թանկյանը խոսել են System of a Down-ի երևանյան համերգի մասին

1 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆը և Սերժ Թանկյանը խոսել են System of a Down-ի երևանյան համերգի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսմեն Ադամ Շիֆը նախօրեին հանդիպել է աշխարհահռչակ երգիչ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսմեն Ադամ Շիֆի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, երեկ երկու գործիչները ճաշել են իրար հետ:

«Մենք տարիներ շարունակ ճանաչում ենք իրար, և ես հիանում եմ նրա երաժշտությամբ և ստեղծարարությամբ, ինչպես նաև բարեգործության նկատմամբ նրա խորը նվիրվածությամբ և արդարության նկատմամբ կրքով: Ես կարդացել եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ խմբի ելույթի մասին, և հաճելի էր այդ մասին լսել առաջին ձեռքից: Ապրիլի 24-ին Երևանում միշտ անձրև է գալիս, ինչպես արցունքները, որոնք գալիս են երկնքից»,-նշել է Ադամ Շիֆը և գրառմանը լուսանկար կցել: Նա հավելել է, որ ոչինչ չէր կարող փչացնել համերգին մասնակցող երիտասարդների տրամադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում