Մարզային

Գյումրիում կողաշրջված «ՎԱԶ 2106»-ի վարորդի վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կողաշրջված «ՎԱԶ 2106»-ի վարորդի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 17-ին` ժամը 02.15-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում` քաղաքապետարանի նախկին վարչական շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MZ 215 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Չ., ծնված 1990թ.) կողաշրջվել է. ինչից վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Հրշեջ-փրկարարերն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Չ.-ին, ով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում