Մարզային

Նորատուսում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան

1 րոպեի ընթերցում

Նորատուսում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 12.14-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ավտոմեքենան արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 35 PU 160 պետհամարանիշով ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում