Մարզային

Հրդեհ է բռնկվել Գյումրու վագոն-տնակներից մեկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Գյումրու վագոն-տնակներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 14.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի բակի վագոն-տնակից ծուխ է դուրս գալիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակի տանիքին ամրացված ջերմամեկուսիչ շերտ (մոտ 1 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել` 14.41-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում