Միջազգային

Լիբանանյան մամուլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Լիբանանյան մամուլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան մամուլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: «Ջումհուրիա» թերթն անդրադարձել է Անթիլիասից Բուրջ Համուդ տեղի ունեցած երթին: Հոդվածը կրել է «Մարդկային հեղեղը Անթիլիասից Բուջ Համուդ. Արդարությունը պետք է լինի» խորագիրը:

«Ախբար» թերթը նույնպես անդրադարձել է Լիբանանում տեղի ունեցած քայլարշավին, որին մասնակցել են երեխաներ, ծերեր ու երիտասարդներ: Ապա անդրադարձել է հայ երեք կուսակցությունների ներկայացուցիչների ցեղասպանության զոհերի մասին ելույթներին:

«Մուսթակբալ» օրաթերթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդվածում նշել է Արամ Ա կաթողիկոսի մատուցած եկեղեցական արարողության, հայրապետական պատգամի, ինչպես նաև ժողովրդական քայլարշավի մասին:

«Նահար» թերթը հրապարակել է հոդված հսկայածավալ երթի մասին՝ նշելով, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել ու հատուցել:

Լիբանանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով լայնամասշտաբ երթ է տեղի ունեցել Անթիլիասի մայրավանքից դեպի Բուրջ Համուդ թաղամասի մարզադաշտ: 100-րդ տարելիցի առիթով «Քասլիքի Ս. Հոգի» և «Սեն Ժոզեֆ» համալսարանները, ի աջակցություն լիբանանահայության, չեն գործել: Ավելի վաղ Լիբանանի կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբին որոշում էր ընդունել ապրիլի 24-ին փակել պետական ու մասնավոր բոլոր վարժարանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում