Գյումրու Հայորդաց տանը ոգեկոչեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 25 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը լավ ծրագրված հանցագործություն էր, որը նախատեսում էր ոչ միայն ամբողջական ազգի բնաջնջում, այլ նաև տվյալ ազգի հոգևոր ու մշակութային արժեքների ոչնչացում: Սակայն, թե ինչքանով դա հաջողվեց ծրագրի հեղինականերին, այսօր արդեն հստակ կարելի է տեսնել: Հայը ոչ միայն ապրում է ու կա, այլ շարունակում է արարել ու ստեղծագործել, ավելին՝ հայը կենսունակ է ու պայքարող՝ ապացույցն այսօրվա սերունդն է՝ ավելի պահանջատեր ու խելացի: Սա էր Գյումրու Հայորդաց տանը ապրիլի 25-ին անցկացված «Ոգեկոչում» միջոցառման խորհուրդը:

Հաստատության բոլոր խմբերի սաները՝ նկարչության, ասմունքի, թատերարվեստի ու պարարվեստի միջոցով ոգեկոչեցին ու հիշեցին՝ բարձրաձայնելով 1915-ի դեպքերի մասին: Սակայն միջոցառումը, որը մեկնարկեց Գյումրու Սուրբ Աստվածածին /Յոթ վերք/ եկեղեցու զանգերով ու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել սրբազանի հետ միասին աղոթքն առ Աստված հնչեցնելով, ուներ մեկ խորհուրդ՝ հայ ազգին բնաջնջել հանարվոր չէ:

Միջոցառման ավարտին խորհրդանշական «Քոչարի»-ն իր շուրջն համախմբեց մասնակիցներին ու հյուրերին: Հայը չի բնաջնջվի քանի դեռ կա հայկական «Յարխուշտա»-ն ու «Քոչարի»-ն՝ իր խոսքում նշեց թեմի առաջնորդը, ով նաև նոր սերնդին խորհուրդ տվեց լինել էլ ավելի իմաստուն ու խոհեմ, որ չկրկնվի այն, ինչ եղավ: «Ամեն անգամ, երբ ՙՅարխուշտա՚-ն ու ՙՔոչարի՚-ն տեսնում եմ, ներքուստ այն համոզմունք եմ ունենում, որ այս ազգին հնարավոր չէ հաղթել: Երբ տղամարդ, կին, երեխա՝ հավասարն հավասարի հետ, սարի պես պարում են թիկունք թիկունքի տված՝ ունենում ես այն համոզմունքը, որ այսպիսի պար ունեցող ազգը չի կարող երբեք պարտվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միքայել սրբազանը:

«Ցեղասպանության 100-ամյակ տարելիցը, կարծում եմ, այդ ջրբաժանը պետք է լինի՝ հասկանալու համար, որ մենք մեզ պետք է ավելի սիրենք, քան ուրիշին, մենք պետք է սիրենք մեր երկիրը, մեր հայրենիքը՝ ոչ միայն այս, այլ ամբողջական հայրենիքը: Այս 100-րդ տարելիցը պետք է լինի ջրբաժան գիծ, որ վերափոխվենք, սիրենք մեր հայրենիքը»,- շեշտեց նա և, դիմելով երեխաներին՝ կոչ արեց էլ ավելի սիրել ու նվիրվել հայրենիքին, հավատքին, ժողովրդին ու ժառանգությանը: «Մենք բարոյական հաղթանակը տարել ենք, բայց ունենք մեր պահանջատիրությունը, ասելիքն ու անելիքն, ու տա Աստված, որ առաջիկա տարիներին լուրջ ձեռքբերումներ ունենաք ու Հայոց ցեղասպանության որևիցե տարելիցը մենք կարողանանք ոգեկոչել մեր ամբողջական Հայաստանի տարածքում, և ոգեկոչել ոչ թե լաց ու կոցով, այլ ուրախությամբ ու հաղթական «Քոչարի»-ով, ու այդ քոչարին պարենք Կարսում, Բիթլիսում, Մուշում, Էրզրումում՝ մինչև Կիլիկիա՚,- ավելացրեց սրբազանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա