Քաղաքականություն

Հայաստանում գտնվող դեսպաններն ունկնդրել են Կոմիտասի ստեղծագործությունները ճապոնուհու կատարմամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գտնվող դեսպաններն ունկնդրել են Կոմիտասի ստեղծագործությունները ճապոնուհու կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի դաշնակահարուհի Կեյիկո Շիչիյոն Կոմիտասի կատարումներով հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կոմիտասի տուն-թանգարանում կոմիտասյան ստեղծագորություններն էին ունկնդրում նաև Հայաստանում տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպանները, իսկ համերգի նախաձեռնողը Ճապոնիայի դեսպանատունն էր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո Սասամեն ընդգծեց, որ երկու պետությունները մշակութային առումով ունեն շատ նմանություններ, պարզապես կարիք կա ճանաչելու միմյանց: «Մեր մշակույթները շատ մոտ են իրար, և քանի որ Հայաստանում արդն բացվել է Ճապոնիայի դեսպանատունը, հույս ունեմ, այդ հարաբերություններն ավելի կխորանան: Մենք պետք է ավելի լավ ճանաչենք մեկս մյուսին»,- ընդգծեց դեսպան Սասամեն:

Համերգն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ճապոնացի պաշտոնյան նշեց, որ անձամբ է մասնակցել Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին և հույս հայտնեց, որ Հայոց ցեղսպանության նման երևույթներ այլևս չեն կրկնվի աշխարհում: «Փաստ է, որ եղել են կոտորածներ 20-րդ դարի սկզբին, սակայն, հուսով եմ, որ դա երբևէ չի կրկնվի: Իմ խորին հարգանքն եմ մատուցում զոհերի հիշատակին»,- ասաց նա: Կենիչիրո Սասամեն նաև հայտնեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կժամանի ամռանը և կփորձի խորացնել ոչ միայն մշակությաին, այլև տնտեսական կապերը Հայաստանի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում