Թուրք նախկին պատգամավորը Երևանում բարձրացրեց հայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը համոզված է, որ թուրքական սահմանադրության մեջ պետք է կատարվի փոփոխություն և օրենսրական առանձին հոդվածով ամրագրվի փոխհատուցման կարգը: Երևան այցելած թուրք գործիչը, սակայն, քիչ է համարում Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի կրած վնասների փոխհատուցումը:

«Նախ Թուրքիան պետք է ներողություն խնդիրի հայերից, ապա առաջ քաշվի փոխհատուցման հարցը: Թուրքիայի սահմանադրության մեջ պետք է հատուկ հոդված լինի, որը թույլ կտա կազմակերպել հայերի կրած վնասների փոխհատուցումը, ի նկատի ունեմ նյութական վնասները և գույքը: Պետք է իրավական և քաղաքական պայմաններ ստեղծվեն, որ հայկական սփյուռքում ապրողները կարողանան վերադառնալ իրենց հայրենիքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:

Թուրք գործիչը չվախեցավ քննադատել իր երկրի և նախագահի վարած քաղաքականությունը: «Էրդողանի կուսակցությունն անկայուն է առաջ շարժվում` հետ ու առաջ քայլերով»,- նկատեց նա, բայց իսկույն փոխեց խոսքի թեման և պատմեց այն մասին, որ Թուրքիյում այսօր արդեն ունեն հնարավորություն դիտելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր և ծանոթանալու այդ խնդրին: Ուֆուկ Ուրասը դեմ արտահայտվեց իր երկրի վարած ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ մասնակից դառնալ այդ ժխտողական քաղաքականությանը իր համար նույնն է, թե կիսել հանցագործությունը:

Թուրք գործիչը փորձեց քննարդատական մոտեցում ցուցաբերել այն հարցի հանդեպ, որ Հայատանի հրապարակում այրել էին Թուրքիայի դրոշը` ասելով, թե կցանկանա, որ ապրիլի 25-ից նոր էջ բացվի երկու երկրների հարաբերություններում:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա