Քաղաքականություն

Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

1 րոպեի ընթերցում

 Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 26-27-ը Հայաստան կայցելի Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները:

Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում