Հայոց ցեղասպանության` սրբեր հռչակված նահատակների հիշատակության օրը ապրիլի 24-ն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր հռչակվեց ապրիլի 24-ը` ի «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: «Հայոց ցեղասպանության նահատականերին, որոնք ընկան վասնո հավատո և վասն հայրենյաց, հռչակում ենք սրբեր:Աղաչում ենք` ընդունեք մեր աղոթքները ու բարեխոսեցեք մեզ համար, որ մենք անդադար ձայնով փառք առաքենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն»,-«Արմենպրես»-ի փոպանցմամբ` ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ճերմակափայլ հագուստներով երեխաներն աղանվիներ բաց թողեցին երկինք, որին հաջորդեց «Էջ Միածին ի ՀօրԷ» շարականը:

Այուհետև խորան բերվեցին սրբապատկերներն ու մասունքարանները, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերված 14 սրբությունները: Երկու կաթողիկոսների` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց և Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո ձեռամբ կատարվեց սրբադասման մասունքարանի ու սրբապատկերների օծումը:

Ավելի քան 400-ամյա դադարից հետո Հայ եկեղեցում վերականգնվեց Սրբադսման կարգը: Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում կհնչեն զանգերի 100 ղողանջները, այնուհետև կլինի լռության մեկ րոպե: Ապրիլի 24-ին օծված սրբապատկերը երկրպագության կտրվի Ծիծեռնակաբերդում:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից վերջին սրբադասվողը Մովսես Երրորդ Տաթևացի Հայրապետն է եղել, ով սրբադասվել է իր գահակալությունից 100 տարի հետո` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հռչակմամբ:

Երկար ընդմիջումից հետո Հայոց Եկեղեցում սրբադասման կարգի վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրները քննարկվել են 2013 և 2014 թթ.Եպիսկոպոսաց ժողովներում:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը