Տնտեսություն

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում ապահովել վաճառված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ սահմանված տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ արտացոլումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

 Ինչ տեղեկատվություն պետք է արտացոլել ՀԴՄ կտրոններում

2022 թվականից սկսած, նախորդ որևէ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոններում պարտավոր են արտացոլել փաստացի վաճառված ապրանքի անվանումը և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանումը և համապատասխան կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և չափման միավորը։ Հանրային սննդի ծառայությունների դեպքում սահմանված պահանջը տարածվում է նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակում տրամադրվող ճաշացուցակի համապատասխան անվանումների արտացոլման վրա։

Միաժամանակ, կարևոր է հիշել, որ նշված պահանջը կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները շարունակում են այն պահպանել նաև հետագա տարիներին՝ անկախ հետագա տարիների իրացման շրջանառության չափից։

 Ինչ պետք է անել

·         ստուգել ՀԴՄ-ներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պատշաճ մուտքագրումը,

·         ՀԴՄ կտրոնները տրամադրել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ ապահովել ՀԴՄ-ների համապատասխան կարգավորումները և պահպանել սահմանված ՀԴՄ-ների կիրառման կանոնները՝ օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում