Հայաստան

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 98 տոկոսն օգտագործվել է դիլեր չհանդիսացող ներմուծողների կողմից

1 րոպեի ընթերցում

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 98 տոկոսն օգտագործվել է դիլեր չհանդիսացող ներմուծողների կողմից

Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ զրոյական ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը հոկտեմբերի 7-ը ներառյալ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար կազմել է 386 հատ։ Քվոտայի 98 տոկոսն արդեն օգտագործվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

«Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 872 հատ կամ օգտագործվել է 75%-ը։ Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 386 հատ կամ օգտագործվել է 98%-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տվյալները վերաբերում են ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում