Տնտեսություն

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

2 րոպեի ընթերցում

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն  բացահայտել է անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում հարկման օբյեկտը չհայտարարագրելու և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում իրական տվյալները խեղաթյուրելու դեպք։

«Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի  Բաղրամյան 232 հասցեում, անշարժ գույքի գործակալի ծառայություններ իրականացնող ընկերությունը,  հարկեր չվճարելու նպատակով, ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում ներառում է խեղաթյուրված տվյալներ՝ այս կերպ թաքցնելով աշխատողների վարձատրության իրական չափերը։

Մասնավորապես, ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները ընդհանուր նշել է շուրջ 54 մլն 272 հազար դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝  նույն  ժամանակահատվածում իրականում այն կազմել է մոտ 538 միլիոն ՀՀ դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում