ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարարներն ապրիլի 23-ին՝ ժամը 10.15-ին, վերսկսել են Գեղարքունիքի մարզում անհետացած ձկնորս Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ապրիլի 20-ին՝ ժամը 09.19-ին, ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն սկսել էին իրականացնել որոնողական աշխատանքներ: