Իրավունք

Երևանում երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի

1 րոպեի ընթերցում

Երևանում երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 22-ին՝ ժամը 14.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում, թիվ 43 երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշի թիվ 43 երթուղային տաքսին (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1965թ.) բախվել է «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշի(վարորդ՝ Գ.Դ., ծնված 1990թ.) ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում