Իմ սրտի խորքում մնացել են հայ ժողովրդի տառապանքները. Ուիլյամ Շաբաս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր և իրավապաշտպան Ուիլյամ Շաբասը Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի զանգվածային կոտորածների մասին իմացել է դեռ պատանեկության տարիներին, երբ կարդացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում Շաբասը հայտարարեց, որ ինքը գիտի, որ այդ տարիներին հայ ժողովրդի հետ սարսափելի բան է տեղի ունեցել, գիտի, որ հայերը ենթարկվել են զանգվածային կոտորածների և անցել է անասելի տառապանքների միջով: «Եվ ես այդ մասին իմացել եմ ոչ թե իրավական գրքերից, այլ պատանեկության տարիներին կարդացել եմ մի հրաշալի գիրք՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Այդ գիրքը կար իմ հոր գրադարանում: Այն ինձ հետաքրքրեց, ես կարդացի և ամբողջ կյանքում այդ գիրքը մնաց ինձ հետ: Իմ սրտի խորքում մնացել են հայ ժողովրդի տառապանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Իր ելույթում նա կարևորեց ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա լավագույն ճանապարհներից է նախկինում եղած ցեղասպանությունների միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

Ուիլյամ Շաբասը շնորհակալություն հայտնեց Հայաստանում նման ֆորում կազմակերպելու համար՝ հույս հայտնելով, որ երկօրյա քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես կարելի է առաջ տանել ցեղասպանությունների միջազգային ճանաչման գործընթացը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա