Մարզային

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 22-ին՝ ժամը 08.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում այրվում է վագոն-տնակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ 4-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի թիվ 24 հասցեում մասամբ այրվել է Ա. Գ.-ին պատկանող վագոն-տնակը` գույքով (9x3մ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.41-ին, մարվել` 09.12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում