Քաղաքականություն

Օբաման հրապարակել է Ցեղասպանության տարելիցին Հայաստան ժամանող նախագահական պատվիրակության կազմը

1 րոպեի ընթերցում

Օբաման հրապարակել է Ցեղասպանության տարելիցին Հայաստան ժամանող նախագահական պատվիրակության կազմը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող նախագահական պատվիրակության կազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, պատվիրակության կազմում ընդդգրկված են ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն` պատվիրակության ղեկավար, Ռիչարդ Միլսը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն, Ջեքի «Կանչելյան» Սփայերը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14), Ֆրանկ Փալոնեն` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6), Աննա Էշուն` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18), Դեյվ Տրոտը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Միչիգան, ընտրատարածք 11):

Լուսանկարը` whitehouse.gov

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում