Մարզային

Սիսավանում հրդեհվել է ձավարեղենի մշակման արտադրամաս

1 րոպեի ընթերցում

Սիսավանում հրդեհվել է ձավարեղենի մշակման արտադրամաս

ԱՐՏԱՇԱՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 19-ին` ժամը 14:48-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սիսավան համայնքի Բարեկամություն փողոցի չբնակեցվող տներից մեկից ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 27/1 տանը հարակից 9 ք/մ տարածքով ձավարեղենի մշակման արտադրամասի չորանոցում: Հրդեհի արդյունքում այրվել է շուրջ 200 կգ ձավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել` ժամը 15:15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում