Երևանում տուն է այրվել
1 րոպեի ընթերցում
![Երևանում տուն է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/802399.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 19-ին` ժամը 09.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սմբատ Զորավար փողոցի թիվ 2 տան տանիքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին,մարվել` 10.10-ին: Ամբողջությամբ այրվել են Հ. Վ.-ին պատկանող տան (մոտ 20 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը: