Սերգեյ Կարյակինի համար ֆավորիտները Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Չինաստանն են. ԲԱՑԱՌԻԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր անց ամբողջ աշխարհի շախմատասերների և հին խաղի գիտակների ուշադրության կենտրոնում կհայտնվի Հայաստանի գողտրիկ վայրերից մեկը` Ծաղկաձորը, որն այս տարի հյուրընկալելու է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: 10 թիմերի շարքում` Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցներից մեկը կլինի Ռուսաստանի հավաքականը, ով այս առաջնությանը ներկայացել է առանց հիմնական առաջատարներից մեկի` Վլադիմիր Կրամնիկի:Առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, ռուսական շախմատի երիտասարդ սերնդի ամենահեռանկարային շախմատիստներից մեկի` Սերգեյ Կարյակինի հետ:

-Պարոն Կարյակին, ի՞նչ սպասելիքներ ունեք շախմատի աշխարհի թիմային առաջնությունից, որն այս տարի կկայանա Հայաստանում:

-Մենք շախմատի աշխարհի թիմային առաջնության գործող չեմպիոններն ենք, և հրաշալի կլիներ, եթե կարողանայինք պահպանել այդ տիտղոսը: Սակայն ակնհայտ է, որ մեծ մրցակցություն է լինելու: Իմ կարծիքով, շատ սուր և ուժեղ մրցակցություն է գնալու մրցանակային տեղերի համար պայքարում:

-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, այս առաջնության ֆավորիտները:

-Ավանդաբար այս տեսակի մրցաշարերում ֆավորիտները Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Ուկրաինան և Չինաստանն են լինում: Հաշվի առնելով ԱՄՆ հավաքականի թուլացածությունը՝ նրանց ֆավորիտ չես համարի: Սակայն առանձին վերցրած նրանք նույնպես ուժեղ են:

-Ինչպիսի՞ հնարավորություններ ունի Ռուսաստանի հավաքականն այն դեպքում, երբ այս անգամ թիմի կազմում չկա Կրամնիկը:

-Առանց Կրամնիկի խաղալը, բնականաբար, դժվար է, ամեն դեպքում մեր հավաքականը բավականին ուժեղ է: Թիմային ոգին ուժեղ է, և մենք մեր ամբողջ ուժերը ներդնելու ենք արդյունքի հասնելու համար:

-Արդյոք մինչ այս եղե՞լ եք Հայաստանում, և ի՞նչ գիտեք մեր երկրի մասին:

-Հայաստանում եղել եմ երկու անգամ: Մեկ անգամ 2007 թվականին, երբ Լևոն Արոնյանի հետ ընդհանուր հավաքի էինք հավակնորդների մրցաշարից առաջ, որն, ի դեպ, հենց Ծաղկաձորում էր, իսկ երկրորդ անգամ՝ ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի ժամանակ Ջերմուկում 2009 թվականին: Երկու անգամն էլ ինձ ամեն ինչ դուր եկավ, հույս ունեմ այս անգամ ևս հայերին բնորոշ հյուրընկալությունը բարձր մակարդակ կունենա:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարը`ՍերգեյԿարյակինի ֆեյսբուքյան էջից

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ