Շահումյանում «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում
![Շահումյանում «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/801448.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 13-ին՝ ժամը 03.43-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում այրվում է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.03-ին, մարվել՝ 04.12-ին:
Ջիվանու փողոցի տներից մեկի բակում այրվել է Վ. Պ.-ի «Մերսեդես» մակնիշի 41QO444 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ (մոտ 5 քմ):